Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջաստին Թրյուդո. Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը

Ջաստին Թրյուդո. Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը
22.10.2019 | 12:58

Կանադայի լիբերալ կուսակցության նախագահ Ջաստին Թրյուդոն խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո կանադացիներին խոստացել է բարելավել կյանքի որակը և վճռական միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում: «Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը: Նրանք մերժեցին ծախսերի կրճատումն ու կոշտ խնայողությունները և քվեարկեցին առաջադիմական օրակարգի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ վճռական գործողությունների օգտին»,- հայտարարել է Թրյուդոն՝ ելույթ ունենալով Մոնրեալում իր կուսակցության հաղթանակից հետո: «Մենք ավելի կբարելավենք կյանքի որակը, կպայքարենք կլիմայական փոփոխությունների դեմ, զենքերը կվերացնենք մեր փողոցներից»,- հավելել է նա:


Թրյուդոն նաև շնորհակալություն է հայտնել Լիբերալ կուսակցության իր թիմակիցներին, կամավորներին և այլ կուսակցությունների առաջնորդներին և նրանց ընտանիքներին:
Լիբերալների գլխավոր մրցակից Պահպանողական կուսակցության առաջնորդ Էնդրյու Շիրը հայտարարել է, որ շնորհավորել է Թրյուդոյին հաղթանակի կապակցությամբ: 338 ընտրատարածքներից ձայների նախնական հաշվարկից հետո Թրյուդոյի կուսակցությունն առաջատար է 158 ընտրատարածքում: Պահպանողականներն առաջատար են 119 ընտրատարածքում: Լիբերալներին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ապահովել խորհրդարանում: Ընտրությունների արդյունքներով լիբերալները կունենան 158 մանդատ, որը 26-ով պակաս է նախորդ գումարման խորհդարանից: Թրյուդոն այս անգամ ստիպված է լինելու փոքրամասնության կառավարություն ձևավորել՝ համաձայնության գալով այլ կուսակցությունների հետ: Երկրորդ տեղը՝ 121 մանդատ ունի Պահպանողական կուսակցությունը, որ 2015-ի համեմատ իր տեղերն ավելացրել է 22-ով:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ