Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին

Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին
24.10.2019 | 13:06

ՌԴ-ն բողոքի նոտա է հղելու Հայաստանին՝ ռուսաստանյան ORSIS զինագործական ընկերության մասնակցությամբ տենդերի չեղարկման կապակցությամբ՝ հաղորդում է РИА "Новости" գործակալությունը: ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևը հոկտեմբերի 22-ին ստորագրել է նոտան, որ դիվանագիտական խողովակով հղվելու է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրանքով՝ կարգավորել ORSIS ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը:


Հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերությունը "Промтехнологии" ընկերությունների խմբի անդամ է: Օգոստոսին հայտնի դարձավ, որ ORSIS-ը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին՝ զենքի մատակարման տենդերը առանց հիմնավորման չեղարկելու համար: Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել էր, որ ռուսաստանյան ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ