Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի եղել զեկուցող դատավոր, ստացել է ծառայողական մեքենա, աշխատավարձ, ամսական 240 լիտր բենզինի կտրոն

Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի եղել զեկուցող դատավոր, ստացել է ծառայողական մեքենա, աշխատավարձ, ամսական 240 լիտր բենզինի կտրոն
24.10.2019 | 20:55

«168 ժամը» գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որ Ազգային ժողովում 2019-ի հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրվելու օրը հայտարարել էր, թե ՍԴ է մտնում որպես այդ դատարանի նախագահ, պաշտոնը ստանձնելուց մինչև հոկտեմբերի 19-ն չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր: Վահե Գրիգորյանն իր բացակայությունների հարգելիության վերաբերյալ նաև չի ներկայացրել որևէ տեղեկատվություն: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: «168 ժամի» թղթակիցը ՍԴ աշխատակազմին խնդրել էր նաև պատասխանել հարցին, թե պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ մակնիշի մեքենա և քանի՞ լիտր բենզինի կտրոն է տրամադրվել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանին: Հարցին ի պատասխան ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ Գրիգորյանին նախապես տրամադրվել է ծառայողական մեքենա՝ Hundai Elantra մակնիշի, սակայն որոշակի ժամանակ անց փոխարինվել է մեկ այլ ծառայողական մեքենայով վերանորոգման անհրաժեշտություն առաջանալու պատճառով:


«Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ծառայողական մեքենայի համար Վահե Գրիգորյանին տրամադրվել է 240 լիտր բենզինի համար նախատեսված կտրոն: Գրիգորյանին տրամադրվել է նաև աշխատասենյակ Սահմանադրական դատարանի շենքում, աշխատասենյակի համար նախատեսված գույք ներառյալ կահույք, համակարգչային տեխնիկա, աշխատանքային հեռախոս, որի վճարումները կատարվում են պետական միջոցներով»,- ասված է ՍԴ աշխատակազմի պատասխանում: Իսկ հարցին` ՍԴ դատավոր ընտրվելուց ի վեր Վահե Գրիգորյանը քանի՞ անգամ է պարգևավճար ստացել, ՍԴ-ից պատասխանել են. «Գրիգորյանին 4 անգամ տրամադրվել է պարգևավճար»:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ