ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները՝ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը. «Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու ԱԳ նախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»:
Նա բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ջանքերը՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»:
Բրատիսլավայում դեկտեմբերի 5-6-ը ծրագրված է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: