Հինգշաբթի օրը, սահմանազատման գծում՝ Քարտարփուրում, Հնդկաստանը և Պակիստանը պատմական համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսում է բացել Քարտարփուրյան միջանցքը, որը, մի կողմից, թույլ կտա հնդիկ սինկխերին ուխտագնացություն կատարել իրենց հոգևոր առաջնորդ Բաբա Գուրու Նանակի ծննդավայր, իսկ մյուս կողմից զգալիորեն կնվազեցնի լարվածությունը երկրների միջև սահմանային վիճելի Քաշմիրի նահանգում, որտեղ հակամարտությունն այս տարի գրեթե վերաճել էր բաց պատերազմի: Համաձայնագրի համաձայն, ամեն օր 5000 սինկխ-ուխտավորներ կարող են անցնել այս միջանցքով: Համաձայնագիրը ստորագրվել է սինկխերիի հոգևոր առաջնորդի ծննդյան 550-ամյակի տոնակատարության նախօրեին: Այս կարևոր գործարքին հասնելուց առաջ Հնդկաստանը և Պակիստանը դժվար բանակցությունների 3 փուլ են անցել: