Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերգեյ Լավրով. Մոսկվայի համար հասկանալի չէ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը

Սերգեյ Լավրով. Մոսկվայի համար հասկանալի չէ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը
25.10.2019 | 22:59

Սիրիայի հյուսիս-արևելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի է Ռուսաստանին՝ հոկտեմբերի 25-ին Կիրկենեսում մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիս-արևելքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ անվտանգության գոտու ստեղծման նախաձեռնությանը, ապա մենք դեռ նույնիսկ պատկերացում չունենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, որովհետև այդ նախաձեռնությունն առաջին անգամ առաջ է քաշել Գերմանիայի ՊՆ նախարարը, բայց այն իսկույն էլ քննադատաբար է ընդունվել գերմանական կառավարության այլ անդամների կողմից»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ