Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արա Բաբլոյան. Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը

Արա Բաբլոյան. Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը
27.10.2019 | 13:29

«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը, այո, ստորագրել է իր հրաժարականը և ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին։ Հիմա արդեն, երբ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, մենք տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով է ստորագրված, ամսի 1-ով և կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելիարիայի, և կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի, բայց ամենակարևորը, որ թե աշխատակիցները, որոնք պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին, և այդ ինչ որ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով», - ասաց Բաբլոյանը։

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ