Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դոնալդ Թրամփ․ Թիվ 1 ահաբեկիչը սպանված է

Դոնալդ Թրամփ․ Թիվ 1 ահաբեկիչը սպանված է
28.10.2019 | 12:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է:
Թրամփի խոսքերով թիվ 1 ահաբեկիչը սպանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան հատուկ ծառայությունների գործողություններով, որոնց հստակ վայրը ԱՄՆ նախագահը չի նշել: Ավելի վաղ հաղորդվել է, որ դա տեղի է ունեցել Իդլիբում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու: Թրամփը որոշ մանրամասներ է ներկայացրել. ամերիկացի զինվորականները վայրէջք են կատարել ութ ուղղաթիռներից։ Ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարությունը իրական ռեժիմով հետևել է այդ գործողություններին, հրաձգության արդյունքում, Թրամփի խոսքերով, սպանվել են ալ-Բաղդադիի մերձավորները: Ինքը՝ ահաբեկիչ առաջնորդը, փորձել է թաքնվել տնից տանող թունելում, սակայն անխուսափելի գերեվարման վտանգից ելնելով՝ ինքն իրեն պայթեցրել է։ Նրա հետ միասին սպանվել է երեք անչափահաս երեխա:


Թրամփը չի հիշատակել նրա կանանց։ Ավելի վաղ հաղորդվել է, որ նրանք նույնպես ինքնասպան են եղել: ԱՄՆ նախագահի խոսքերով, այդ տնից տարհանվել են 11 երեխաներ, նրանք չեն վնասվել։ Ամերիկացի զինվորականները կորուստներ չունեն:
Թվարկելով ալ -Բաղդադիի գլխավորած խմբավորման հանցագործությունները՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ այդ մարդու մահից հետո աշխարհն այժմ ավելի անվտանգ է դարձել։


Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Իրաքին, Սիրիային և սիրիացի քրդերին՝ այդ գործողությանը նպաստելու համար: Ռուսաստանը Թրամփի խոսքերով՝ ամերիկացի զինվորականների համար օդային միջանցք է բացել դեպի Սիրիա, թեև Վաշինգտոնի գործընկերները տեղյակ չեն եղել գործողության ճշգրիտ նպատակից:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ