Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիական բանակը հասել է Թուրքիայի սահմանամերձ շրջան

Սիրիական բանակը հասել է Թուրքիայի սահմանամերձ շրջան
28.10.2019 | 12:39

Սիրիական բանակի զինվորները հասել են Թուրքիայի հետ սահման՝ Ռաս էլ-Այն քաղաքի հյուսիսարևելյան շրջան, որտեղից պայմանավորվածության համաձայն հեռացել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական զորամիավորման ջոկատները՝ տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:


«Սիրիայի դեմոկրատական ուժերն» ավելի վաղ հայտարարել են իրենց մարտիկների՝ թուրք-սիրիական սահմանից հեռանալու մասին, նրանց կփոխարինեն սիրիացի սահմանապահները, քրդական ջոկատները կտեղակայվեն նոր դիրքերում՝ սահմանից հեռու՝ արյունահեղությունից խուսափելու համար:


Սիրիական երկու պետական հեռուստաալիքներ հաստատել են քրդական զորամիավորման ուժերի և ծանր զինտեխնիկայի նահանջը թուրք-սիրիական սահմանից 32 կմ հեռավորությամբ:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ