Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքում ցույցերի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 200-ը

Իրաքում ցույցերի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 200-ը
28.10.2019 | 22:39

Ուրբաթ օրվանից Իրաքում վերսկսված բողոքի գործողությունների ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 69-ի: Կիրակի օրը հազարավոր մարդիկ են դուրս եկել Բաղդադի կենտրոնական փողոցներ` փորձելով երթով շարժվել դեպի «Կանաչ գոտի»` քաղաքի այն թաղամասը, որտեղ կենտրոնացած են պետական հիմնարկներն ու դեսպանատները: Իրաքի ոստիկանությունը կանխել է` ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և հրազեն կիրառելով: Այսօր հազարավոր ուսանողներ կրկին փորձել են երթ կազմակերպել Բաղդադի կենտրոնում, բայց կրկին հանդիպել են ոստիկանության և վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի կառավարությանն աջակցող աշխարհազորային ջոկատների կոշտ հակազդեցությանը: Հոկտեմբերի սկզբին Իրաքում ծագած ներքաղաքական ճգնաժամի ընթացքում սպանվածների թիվը հասել է 226-ի:

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ