Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զոհրաբ Մնացականյանը՝ Չավուշօղլուի հայտարարության մասին

Զոհրաբ Մնացականյանը՝ Չավուշօղլուի հայտարարության մասին
28.10.2019 | 22:42

Հայաստանի համար նորություն չէր Չավուշօղլուի նման տոնայնությունը և նման դիրքորոշումը, մենք նման մոտեցումներ տարբեր այլ առիթներով լսել ենք, ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Բաքվում արած հայտարարությանը, թե իրենք ամեն կերպ կաջակցեն Ադրբեջանին՝ վերադարձնելու տարածքները։

«Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն մոտեցումը, որն արտահայտված է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ սա իրենից ներկայացնում է վտանգ և սա շատ լուրջ խնդիր է։ Դատապարտելի է Թուրքիայի նման մոտեցումը, անընդունելի է և արտահայտում է մեր խորքային մտավախությունը, որ վերաբերում է անվտանգության առումով վտանգ ներկայացնելուն», - ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ