Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդուարդ Մարտիրոսյան. Արթուր Վանեցյանը չի ձերբակալվելու

Էդուարդ Մարտիրոսյան. Արթուր Վանեցյանը չի ձերբակալվելու
28.10.2019 | 22:44

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում: Լրագրողների հարցին՝ Վանեցյանը չի՞ ձերբակալվելու ու նրա դեմ գործեր չկա՞ն, Մարտիրոսյանը բացասական պատասխան տվեց՝ մեկ բառով. «Ոչ»: Դիտարկմանը, թե Վանեցյանի հավանական ձերբակալման մասին շատ լուրեր կան, Մարտիրոսյանն ասաց. «Ի՞նչ ձերբակալելու մասին է խոսքը, ո՞վ է տարածում այդ լուրերը»: Խոսելով ԱԱԾ-ում ՊՎԾ ստուգումների մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ դրանք կապ չունեն Վանեցյանի հետ. «ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում կլինի տեղեկատվություն, կտեսնեք: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում մեր ֆինանսական գործողությունները մոտ 2 տարվա կտրվածքով ուսումնասիրում է», - ասաց նա:

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ