Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ոստիկանության բյուջեն նախատեսվում է ավելացնել կես մլրդ դրամով

Ոստիկանության բյուջեն նախատեսվում է ավելացնել կես մլրդ դրամով
28.10.2019 | 22:52

2020-ի պետական բյուջեից ԱԻՆ-ին նախատեսված է հատկացնել 15 միլիարդ 184 միլիոն դրամ, որը 2019-ի համեմատ՝ ավելի է 2 միլիարդ 615 միլիոն դրամով կամ 17.2 տոկոսով, «Բյուջե 2020»-ի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց ԱԻ փոխնախարար Արտակ Նազարյանը։ «Հիմնականում դա պայմանավորված է ԱԻՆ փրկարար ծառայողների աշխատավարձերի ու հավելավճարների՝ 1 միլիարդ 970 միլիոն դրամ, և պարգևավճարների, խրախուսումների՝ 384 միլիոն դրամի ավելացմամբ», – տեղեկացրեց փոխնախարարը։


Անդրադառնալով Բազումի լեռնաշղթայում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ օրերս զոհված փրկարարի դեպքին՝ Արտակ Նազարյանը նշեց, որ չի կարող ասել՝ որքան գումար է հատկացվել զոհվածի ընտանիքին, սակայն ճշտւմ կատարելուց հետո կարող է այդ թիվը:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ