Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԻՊ սպանված առաջնորդի մնացորդները, հնարավոր է, ծովը նետեն. ո՞վ կփոխարինի ալ Բաղդադիին

ԻՊ սպանված առաջնորդի մնացորդները, հնարավոր է, ծովը նետեն. ո՞վ կփոխարինի ալ Բաղդադիին
29.10.2019 | 12:00

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մնացորդները, հնարավոր է, ծովը նետեն: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
Նշենք, որ Աբու Բաքր ալ Բաղդադին, ենթադրաբար, սպանվել է Իդլիբ նահանգում ԱՄՆ ուժերի կողմցի հատուկ գործողություններ իրականացնելու ժամանակ:


«Ալ Բաղդադիի մնացորդների հետ կարող են վարվել այնպես, ինչպես ժամանակին վարվեել են «Ալ Քաիդա»-ի պարագլուխ Ուսամա բեն Լադենի մնացորդների հետ»,- հեռուստաընկերությանն ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են նաև՝ ով կարող է լինել ԻՊ հաջորդ առաջնորդը: Նա Աբուդալլահ Քարդաշն է, ում ալ Բաղդադին դեռևս օգոստոսին էր բարձր պաշտոնի նշանակել:
Newsweek ամսագիրը գրում է, որ ալ Բաղդադին վերջին շրջանում չէր մասնակցում խմբավորման ամենօրյա գործերին: «Նրա գործը միայն «այո» կամ «ոչ» ասելն էր, նա ծրագրմամբ չէր զբաղվում: Փստացի ժառանգորդը դեռ ամիսներ առաջ Քարդաշն էր»,- մանրամասնել է ամսագիրը:


Կիրակի լուսադեմին Միացյալ Նահանգները հատուկ գործողություն է իրականացրել Սիրիայում, որի արդյունքում, ինչպես հայտնում են լրատվամիջոցները վկայակոչելով իրենց աղբյուրները, ենթադրվում է, որ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ