Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արա Բաբլոյան. Ես բացարձակապես համաձայն չեմ, սա ապօրինի է

Արա Բաբլոյան. Ես բացարձակապես համաձայն չեմ, սա ապօրինի է
29.10.2019 | 14:03

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։
«Ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում», - ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Ես բացարձակապես համաձայն չեմ, հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է: Ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևիցե նախնական պայմանավորվածություններ չեն եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես աշխատել է միշտ Ազգային ժողովը», - ավելացրեց նա։


Հարցին՝ այս գործողություններն ուղղված չե՞ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ՝ Բաբլոյանն ասաց, որ չի ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել, քանի որ քաղաքականությամբ այլևս չի զբաղվում: «Ես զբաղվում եմ միայն առողջապահությամբ: Այս պահին միայն մի նպատակ ունեմ, որ ինչպես ժողովուրդն ինձ հարգել է, շարունակի հարգել: Ես կմնամ այս երկրում, որևիցե տեղ չեմ գնա: Ես մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ՝ ես արդար եմ ու որևէ ապօրինություն չեմ արել», - ասաց Բաբլոյանը:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ