Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերգեյ Շոյգու. Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է հանդիսանում

Սերգեյ Շոյգու. Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է հանդիսանում
30.10.2019 | 00:18

Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է հանդիսանում, որն ունակ է հանրապետության բանակի հետ միասին դիմակայել տարածաշրջանում ցանկացած սպառնալիքի՝ ասել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն: «Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը Կովկասյան տարածաշրջանում կայունության երաշխավորն է: Այսօր այնտեղ ստուգայց եմ կատարել: Բազան մարտունակ է և պատրաստ է հայկական զինված ուժերի հետ միասին դիմակայել տարածաշրջանում սպառնալիքներին»,- ասել է Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների ժամանակ: Շոյգուն Հայաստանը դաշնակից և Անդրկովկասում գլխավոր գործընկեր է անվանել:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ