Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաադ Հարիրիի հրաժարականը կխորացնի ճգնաժամը Լիբանանում

Սաադ Հարիրիի հրաժարականը կխորացնի ճգնաժամը Լիբանանում
30.10.2019 | 11:56

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ավելի կխորացնի ճգնաժամը Լիբանանում: «Լիբանանը շատ լուրջ ճգնաժամ է ապրում: Երկու շաբաթում երկրում, որն առանց այն էլ փխրուն է տարածաշրջանային իրավիճակից ելնելով, տեղի է ունեցել բնակչության մոբիլիզացիա, լարվածություն և վստահության ճգնաժամ է առաջացել: Վարչապետ Հարիրին հենց նոր հրաժարական է տվել և դա ավելի կխորացնի ճգնաժամը»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:


Լե Դրիանը նաև ավելացրել է, որ Ֆրանսիան վստահություն է պահպանում երկու հարցում. «Առաջինը, պետք է անել ամեն ինչ, և պետք է ուղղորդել Լիբանանի իշխանություններին անել ամեն ինչ, որ պահպանվի պետական ինստիտուտների կայունությունն ու Լիբանանի ամբողջականությունը: Երկրորդ, կայունության պայման է հանդիսանում իշխանությունների ցանկությունը՝ լսելու ժողովրդի ձայնն ու պահանջները»,- եզրափակել է իր խոսքը Լե Դրիանը:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ