Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հռչակագիր մահվան դեմ Վատիկանից

Հռչակագիր մահվան դեմ Վատիկանից
30.10.2019 | 11:57

Վատիկանում հուդայականության, քրիստոնեության և իսլամի ներկայացուցիչները կյանքի ավարտի մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Փաստաթղթի գաղափարը իսրայելական Բիոէթիկայի ազգային խորհրդի համանախագահ, ռաբբի Աբրահամ Շտեյնբերգինն է: Ֆրանցիսկոս պապն աջակցել է նրա առաջարկին ու կյանքի պաշտպանության պապական ակադեմիային՝ արքեպիսկոպոս Վինչենցո Պալյայի գլխավորությամբ, հանձնարարել համակարգել համատեղ միջկրոնական խմբի աշխատանքը, որը կազմավորվել է հռչակագիրը գրելու համար:


«Բժշկական օժանդակությամբ էվթանազիան և ինքնասպանությունը բարոյականության և կրոնի տեսանկյունից սխալ են և պետք է արգելվեն՝ առանց բացառության: Ոչ մի բժիշկ չպետք է պարտադրվի կամ ենթարկվի ճնշման՝ հիվանդի կամավոր և կանխամտածված մահվան մեջ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալու համար»,- ասված է փաստաթղթում:
Հռչակագրում նշվում է նաև, որ բժիշկներն ու հասարակությունը պետք է հարգեն «մահամերձ հիվանդի՝ իր կյանքը երկարացնելու ու պահպանելու ցանկությունը, թեկուզ կարճ ժամանակով»՝ օգտագործելով բուժման մեթոդները:


Փաստաթուղթը նշում է, որ «մարդկային կյանքի տևողությանն ու իմաստին վերաբերող հարցերը չպետք է մտնեն բժշկական անձնակազմի իրավասության մեջ», որոնք միայն պատասխանատվություն են կրում «հիվանդների լավագույն խնամքի և առավելագույն օգնության համար»:


Կրոնները դեմ են էվթանազիայի և բժշկական աջակցությամբ ինքնասպանության ցանկացած դրսևորման, քանի որ դա լիովին հակասում է «մարդկային կյանքի արժեքի» գաղափարին և բացարձակապես անընդունելի է բարոյական և կրոնական տեսանկյունից: Փաստաթղթում նաև նշվում է, որ բոլոր մահացողների համար պետք է հասանելի լինի կրոնական օգնությունը:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ