Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վլադիմիր Զելենսկին Դոնբասի հակամարտությունը կարգավորելու համար երեք փուլ է նշել

Վլադիմիր Զելենսկին Դոնբասի հակամարտությունը կարգավորելու համար երեք փուլ է նշել
31.10.2019 | 11:54

Դոնբասի հակամարտությունը հնարավոր է կարգավորել թեժ փուլի դադարեցումից, մարդկանց հաշտեցումից և անվտանգ վերաինտեգրումից հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Մարիուպոլի Միասնության համաժողովի ընթացքում: «Մոլորակի բոլոր անկյուններում զինված հակամարտությունների և պատերազմների միջազգային փորձն ապացուցում է՝ պատերազմն ավարտելու ճանապարհին հարկավոր է անցնել երեք գլխավոր փուլ», - ասել է նա։ Առաջին փուլը «թեժ փուլն ավարտելն է և հրադադար հաստատելը»:


Զելենսկին վստահություն է հայտնել, որ դրան կհաջողվի հասնել մոտ ժամանակ: Որպես երկրորդ փուլ նա նշել է մարդկանց հաշտվեցումը, փոխհամաձայնության հասնելը: «Երրորդ փուլն անվտանգ վերաինտեգրումն է», - ավելացրել է նա:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ