Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«ORSIS»-ը՝ որսի «ջատագով»

«ORSIS»-ը՝ որսի «ջատագով»
31.10.2019 | 11:56

«Ժողովուրդը» գրում է, որ օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու վերաբերյալ: «Ժողովուրդը» տեղեկացրել էր, որ այդ մրցույթին մասնակցած ORSIS ընկերությունը բողոքարկել է փակվելու որոշումը, և հարուցվել է քրեական գործ: Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է, որ ՀՀ ՊՆ կարիքների համար գիշերային և օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով կազմակերպված մրցույթում ԳՇ-ն առաջարկվել է զինված ուժերին` այդ տեխնիկան մատակարարի «ORSIS» ընկերությունը: Բայց ՊՆ-ում ներքին քննությամբ պարզում են, որ «ORSIS»-ի ներկայացրած սարքավորումները նախատեսված են ոչ թե ռազմական գործողություների, այլ որսորդության համար: Բացի այդ, պարզվում է, որ գլխավոր շտաբից «ORSIS»-ի ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են գրել` ապահովելու հենց այդ ընկերության առաջնահերթությունը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս ընկերությունը սերտ առնչություն ունի ՌԴ նախկին փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման երբեմնի համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ: Այսինքն` ստացվում է, որ ՀՀ ԳՇ-ն ադրբեջանամերձ ընկերության համա՞ր է կանաչ լույս վառում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է. «Իրավիճակով զբաղվում են իրավապահները, ուստի որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ