Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան. ԱՄՆ-ում մոռացել են հայկական ահաբեկչության մասին

Էրդողան. ԱՄՆ-ում մոռացել են հայկական ահաբեկչության մասին
31.10.2019 | 12:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, նշել է, որ ԱՄՆ-ում «մոռացել են հայկական ահաբեկչության մասին»: Այս մասին տեղեկացնում է ahaber.com կայքը: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան բացել է 1915-ին վերաբերող բոլոր արխիվները, իսկ հայերը «նույնիսկ այդ պարագայում չեն կարողացել ապացուցել, որ ցեղասպանություն է եղել»: Նա նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: «Այդ բանաձևն Անկարայի համար ոչ մի իրավական ուժ չունի: Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի բանաձևն ընդունելու որոշմանը»,- նշել է Էրդողանը:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ