Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նախարարություններում թիրախում են ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները

Նախարարություններում թիրախում են ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները
01.11.2019 | 13:16

«Փաստը» գրում է. ««Փաստ» թերթը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր այն փաստին, որ գործող իշխանությունները պետական ապարատում բավական խտրական վերաբերմունք են ցուցաբերում այլ կուսակցությունների անդամների նկատմամբ։ Առաջնային թիրախում են հայտնվել հատկապես ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները, որոնց ամեն առիթով փորձել են հնարավոր բոլոր ձևերով «լիկվիդացնել»։ Թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել՝ կապված դաշնակցականների նկատմամբ կիրառվող բացահայտ դեմարշի հետ։ Վերջին ամսին ամեն կերպ իշխանությունները փորձում են ազատվել պետական ապարատի դաշնակցական կադրերից՝ նրանց կամ ուղղակի ազատելով պաշտոններից, կամ ստիպելով, որ ազատվեն սեփական դիմումի համաձայն։ Իշխանությունների այդ գործընթացն իրականացնելու համար բավականին նպաստավոր միջոց են կառավարության կազմում վերակազմավորումներն ու օպտիմալացումը։


Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ նախարարներն իրենց սեղանին ունեն մի ցուցակ, որտեղ հստակ ֆիքսված է, թե որ աշխատակիցն ինչ քաղաքական կառույցի անդամ է և ընդհանրապես ինչ քաղաքական ակտիվություն է ցուցաբերում աշխատանքից դուրս: Ուշադրությամբ հետևում են նաև այդ «ռիսկային» անձանց ֆեյսբուքյան էջերին ու գրառումներին, ֆիքսվում են անգամ «լայքերն» ու «շեյրերը»:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ