Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան խոցել է Սիրիայի հակաօդային պաշպանության երկու օդանավ

Թուրքիան խոցել է Սիրիայի հակաօդային պաշպանության երկու օդանավ
01.03.2020 | 21:38

Սիրիական SANA գործակալությունը հայտնում է, որ Իդլիբ նահանգի օդային տարածքում թուրք զինվորականները խոցել են Սիրիայի հակաօդային պաշպանության երկու օդանավ, օդաչուներին հաջողվել է ցատկել օդապարիկներով և փրկվել: Թուրքիայի պաշտոնական աղբյուրների համաձայն` խոցվել է Ասադի բանակին պատկանող ՍՈւ-24 տեսակի երկու օդանավ:

Իդլիբում թուրք զինվորականների շրջանում տասնյակ կորուստներից հետո Անկարան այսօր հայտարարել է Սիրիայում նոր թափով ռազմական գործողությունների մասին՝ շեշտելով, որ թիրախը Ասադի զորքն է, այլ ոչ թե Ռուսաստանը, որն աջակցում է Սիրիայի իշխանություններին: Թուրք-ռուսական հերթական առճակատման թատերաբեմ դարձած Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ, այդ թվում՝ 100 հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից: ՄԱԿ-ի տվյալներով՝ Իդլիբում սիրիական կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր: Հազարավոր փախստականներ, Թուրքիայի իշխանությունների պնդմամբ, ուղևորվում են դեպի թուրք-սիրական սահման:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ