Էրդողանը հույս ունի, որ Պուտինի հետ բանակցություններից հետո սիրիական Իդլիբում հնարավոր կլինի խաղաղության հասնել
03.03.2020 | 00:18
«Հինգշաբթի օրը Պուտինի հետ կքննարկենք Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունները: Հույս ունեմ, որ մեր զրույցի արդյունքներով հնարավոր կլինի խաղաղության հասնել»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...