Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բորիս Ջոնսոն. Կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի

Բորիս Ջոնսոն. Կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի
03.03.2020 | 22:30

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն, ամենայն հավանականությամբ, կավելանա, կառավարությունը պատրաստ է ձեռնարկել ցանկացած միջոց, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը:


«Մեծ հավանականությամբ, կորոնավիրուսով վարակվածների քանակը կավելանա Մեծ Բրիտանիայում: Մարդկանց մեծամասնության համար սա լուրջ հիվանդություն չէ, որից նրանք արագ և ամբողջովին կապաքինվեն», - երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ջոնսոնը: Նա վստահություն է հայտնել, որ NHS ազգային առողջապահական համակարգը հաղթահարելու է կորոնավիրուսը:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ