Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիզաբեթ Ուորենը ավարտեց նախընտրական քարոզարշավը

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիզաբեթ Ուորենը ավարտեց նախընտրական քարոզարշավը
06.03.2020 | 16:23

ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը դադարեցրել է նախագահական ընտրարշավը «սուպեր երեքշաբթիի» վատ արդյունքներից հետո: Մասաչուսեթսը ներկայացնող 70-ամյա սենատորը Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածուներից էր: Դոնալդ Թրամփին 2020-ի նախագահական ընտրություններում հաղթելու համար դեմոկրատ գործիչներից կպայքարեն երկուսը՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ, 77-ամյա Ջո Բայդենը և Վերմոնտը ներկայացնող սենատոր, 78-ամյա Բեռնի Սանդերսը:


Ուորենը նշել է, որ իրեն որոշ ժամանակ պետք կգա կողմնորոշվելու համար, թե ում է աջակցելու:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ