Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հանրաքվեն դավադրություն էր Նիկոլ Փաշինյանի դեմ

Հանրաքվեն դավադրություն էր Նիկոլ Փաշինյանի դեմ
07.03.2020 | 14:30

«Հրապարակը» գրում է. «Վահե Գրիգորյանը պարտաճանաչ հաճախում է Սահմանադրական դատարան։ «Սպասում է հանրաքվեի արդյունքներին», - ասաց մեր աղբյուրը՝ տեղեկացնելով, որ նա այլևս չի օգտվում ՍԴ-ի կողմից իրեն հատկացված ավտոմեքենայից. այն ՍԴ բակում կանգնած է, սակայն ՍԴ-ի հատկացրած բջջայինից, աշխատավարձից, մնացյալ «հմայքներից» դեռ օգտվում է:


Իսկ եթե հանրաքվեն տապալվի, ի՞նչ է անելու այդ ժամանակ։ «Հանրաքվեն, այո, վտանգի տակ է. հանրաքվեն դավադրություն էր Նիկոլ Փաշինյանի դեմ»: Ո՞ւմ կողմից: «Այն հեղինակողների։ Այս ողջ սցենարը, որ ՍԴ-ն իրավական չէ, դատավորները դատավորներ չեն, Վահեն ՍԴ նախագահ է, ո՞վ էր հեղինակը»:


Վահե Գրիգորյա՞նը, բայց նա այդքան մեծ «դավադրության» ընդունակ կարդինա՞լ է։ «Իհարկե՝ ո՛չ, նա ընդամենը փաստաբան է» Ի՞նչ ասել է դավադրություն՝ ինչո՞վ, 70 տոկոս ձայն ստացած վարչապետ է, ի՞նչ դավադրություն կարող են հյուսել իր դեմ, հանրաքվեն ինչո՞ւ չպետք է հաղթի։ «Այո՛, բայց միայն այն հանգամանքը, որ 70 տոկոս ձայն ստացած, ժողովրդի անվերապահ աջակցությունն ունեցող առաջնորդն այսօր տնից տուն ընկած` «այո» է քարոզում, ընդամենը 25 տոկոսի համար այդպես պայքար է մղում, դա արդեն խոսում է այն մասին, որ ինքն էլ է հասկանում, որ 70 տոկոս չունի, և հանրաքվեն իր դեմ դավադրություն էր»»:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ