Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Տաշիր»-ը 172,96 միլիոն ռուբլիով ձեռք է բերել Սևան–Հրազդան ՀԷԿ-ը

«Տաշիր»-ը 172,96 միլիոն ռուբլիով ձեռք է բերել Սևան–Հրազդան ՀԷԿ-ը
11.03.2020 | 15:33

«ՌուսՀիդրո»-ն ավարտել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով էներգաընկերությանը: «Ավարտվել է ռազմավարական գործարքը՝ «ՌուսՀիդրո» ՓԲԸ-ին պատկանող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը «Տաշիր» խմբի մաս կազմող Հրազդանի էներգետիկ ընկերությանը», - ասվում է հայտարարության մեջ:


Անցյալ տարվա դեկտեմբերին կնքված պայմանագրի պայմանների համաձայն, գնորդը վերաֆինանսավորել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նկատմամբ «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի վարկային պարտավորությունները, որի համար գործում էր «ՌուսՀիդրո»-ի
երաշխավորությունը: Դրանից հետո «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի բաժնետոմսերի 90%-ը փոխանցվել է գնորդի սեփականություն: «Գործարքի արդյունքում «ՌուսՀիդրո» խմբի ֆինանսական պարտքի մակարդակը նվազել է 4 միլիարդ ռուբլիով, իսկ խմբի վարկային պորտֆելի վրա արտարժույթի ռիսկերը ամբողջությամբ բացառվել են: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի վաճառքով «ՌուսՀիդրո»-ին դադարերել են պատկանել ակտիվներ՝ ՌԴ-ից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Համաձայնագրի պայմաններով՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի 527 000 բաժնետոմսերի արժեքը կազմել է 172,96 միլիոն ռուբլի:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ