Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հրայր Թովմասյան. Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ ՍԴ նիստին ներկա գտնվելուց

Հրայր Թովմասյան. Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ ՍԴ նիստին ներկա գտնվելուց
12.03.2020 | 22:18

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով խուսափել մարտի 17-ի ՍԴ նիստին ներկա գտնվելուց։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020-ի մարտի 17-ին Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։ Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին»,-ասված է ՍԴ նախագահի հայտարարության տեքստում։

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ