Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյան. Մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել

Նիկոլ Փաշինյան. Մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել
12.03.2020 | 22:27

ՀՀ կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել կամ ընդդիմություն բուծել՝ վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում Արենիում բնակչության հետ հանդիպմանը:

«Շատերը մտածում են ու ասում, թե այս կառավարությունը մեծ թերություն ունի՝ չունի ընդդիմություն, և կառավարությունը չի որոշել, թե որն է իր ընդդիմությունը: Սա երրորդ հանրապետության մյուս ֆենոմենն է, որը սկիզբ առավ 1998-ից, երբ իշխանությունն իր համար ընդդիմություն է բուծում և սկսում այդ ընդդիմությամբ մոլորեցնել ժողովրդին: Մենք ասում ենք՝ մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել, ընդդիմություն բուծել, որովհետև իրական ընդդիմությունը պետք է ստեղծի ժողովուրդը»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ ժամանակին ժողովուրդն է որոշել, որ իրենց քաղաքական ուժն է այդ ընդդիմությունը, ընդ որում այն ընդդիմությունը, որն ի վիճակի էր առաջնորդել հեղափոխություն: Փաշինյանը նկատեց՝ իրենք ժողովրդի կողմի ձևավորված իշխանություն լինելուց առաջ, եղել են ժողովրդի կողմից ձևավորված ընդդիմություն: Նա շեշտեց՝ չեն պատրաստվում բուծել ընդդիմություն, քանի որ դա վիրավորական կլինի ժողովրդի համար: «Ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ընդդիմադիր ուժերից որոնք են արժանի լինել ընդդիմություն»,-եզրափակեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ