Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հայտարարությունը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հայտարարությունը
15.03.2020 | 17:16

Հարգելի գործընկերներ, hայտնում ենք, որ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի, այսուհետ՝ հիմնադրամ, կողմից 21.03.2018 հրապարակված 2017 թվականի գործունեության հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը 10.003.000 ՀՀ դրամ է ծախսել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի նվագախմբի փորձասենյակի, մեներգիչների հանդերձարանների, բալետային արտիստների դահլիճների, թատրոնի ճեմասրահի, ծառայողական տարածքների և օպերային թատրոնի սանհանգույցների վերանորոգման վրա:


«Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման կամ այլ փաստաթղթերում չկան «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի միջոցներով կամ նրա կողմից համապատասխան վերանորոգումների վերաբերյալ տվյալներ:
Հիմնադրամը խախտելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներն իր անվան մեջ օգտագործում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
Հիմնադրամը խախտելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահաջները՝ որպես իր ապրանքային նշան օգտագործում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» շենքի պատկերը:
Վերոգրյալից ելնելով՝ խնդրում ենք «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն օժանդակելու նպատակով միջոցներ չտրամադրել «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամին:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ