Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Միշուստինը հաստատել է կորոնավիրուսների դեմ պայքարի միջոցառումները

Միշուստինը հաստատել է կորոնավիրուսների դեմ պայքարի միջոցառումները
15.03.2020 | 17:24

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսով վարակի դեմ պայքարի միջոցառումները: Մարտի 12-ին խորհրդակցությունից հետո
Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել բուժհիմնարկներին` կորոնավիրուսով վարակի ախտորոշման և դրա բուժման դեպքերի ալգորիթմի մասին: Արդյունաբերության և առևտրի նախարարությունը պետք է զեկուցի կորոնավիրուսի կանխարգելման համար պաշտպանիչ և ախտահանման միջոցների արտադրության ծավալի մասին, իսկ ԱԴԾ-ին, ՆԳՆ-ին և ԱԳՆ-ին հանձնարարվել է մշակել Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանին գտնվող օտարերկրացիների սահմանն անցնելու մասին որոշման նախագիծ:
Հանձնարարականների կատարման վերջնաժամկետը մարտի 16-ն է:

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ