Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վենետիկի ջրանցքների ջուրը մաքրվել է

Վենետիկի ջրանցքների ջուրը մաքրվել է
18.03.2020 | 14:48

Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքի ջուրը նկատելիորեն պարզվել է, հայտնել է The Art Newspaper-ը: Կարանտինի սահմանումից հետո բնակիչներին արգելված է դուրս գալ տնից՝ բացի խիստ անհրաժեշտության դեպքերից: Հետիոտնի բացակայության, ջրանցքներում տեղաշարժի, զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազման արդյունքում քաղաքում փողոցներն ու հրապարակներն ավելի մաքուր են դարձել: Վենետիկի բնակիչները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերում, թե ինչպես է մաքրվել ջրանցքների ջուրը, հայտնվել են ձկներ և չվող թռչուններ: Այդ հրապարակումները սոցիալական ցանցերում մեծ արձագանք են գտել:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ