Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը սկսել է փորձարկել CoViD-19-ի դեմ պատվաստանյութը

Ռուսաստանը սկսել է փորձարկել CoViD-19-ի դեմ պատվաստանյութը
20.03.2020 | 13:23

ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» սկսել է փորձարկել CoViD-19 նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Ռուսաստանում CoViD-19 վարակի կանխարգելման և հսկողության համար Ռոսպոտրեբնադզորի՝ վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը ամենասեղմ ժամկետներում ստեղծել է պատվաստանյութի նախատիպեր, որոնք հիմնված են 6 տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա: Հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնված գրիպի, կարմրուկի և վեզիկուլյար ստոմատիտի վերականգնողական վիրուսային վեկտորների, սինթետիկ պատվաստանյութերի խոստումնալից տեխնոլոգիաների վրա:


Դեղամիջոցի արդյունավետոտության և անվտանգության հարցում համոզվելու համար անհրաժեշտ է հետազոտություններ զգայուն, լաբորատոր կենդաներիների նկատմամբ: Պատվաստայութը կիրատության մեջ հնարավոր կլինի ներդնել 2020-ի չորրորդ եռամսյակում:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ