Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

2 օր է՝ Դատախազությունից մինչև ՊԵԿ փորձում են Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր «պեղել»

2 օր է՝ Դատախազությունից մինչև ՊԵԿ փորձում են Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր «պեղել»
21.03.2020 | 14:49

«Հրապարակը» գրել է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանություններին հունից հանում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվությունը և նրա շուրջ կոնսոլիդացիայի մասին լուրերը։


ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում տարբեր հայտարարություններ է արել Մինասյանի մասին, բայց մինչ օրս վերջինիս հետ կապված որևէ քրեական գործ հարուցված չէ։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մինասյանի վերջին աղմկահարույց գրառումից հետո Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարներին հրահանգել է մինչև հաջորդ շաբաթվա կեսը հարուցել ցանկացած քրեական գործ՝ Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, 2 օր է՝ Դատախազությունից մինչև ՊԵԿ փորձում են մեղադրանքի հիմքեր «պեղել»։ Մենք պարզեցինք, որ Մինասյանի՝ դեսպան եղած ժամանակ ներկայացրած հայտարարագրերից մեկում տեխնիկական վրիպակ են գտել, որից այժմ փորձում են քրեական գործ ստանալ։ Բացի քրեական գործի հիմքերի փնտրտուքից, ուժայինները լծվել են «հարմար» դատավոր գտնելու գործին, որը կհամաձայնի տեխնիկական սխալը որակել որպես հանցագործություն՝ բավարարելով Մինասյանին կալանավորելու միջնորդությունը»:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ