ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում մահացան կորոնավիրուսով վարակված ևս 2 անձինք

Հայաստանում մահացան կորոնավիրուսով վարակված ևս 2 անձինք
29.03.2020 | 13:40

Այս գիշեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով վարակված ևս երկու անձինք, Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 55-ամյա կինը և 73-ամյա տղամարդը «ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններ», բժիշկներն արել են հնարավորը՝ նրանց կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել։

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ