ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսից նորածին է մահացել

ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսից նորածին է մահացել
29.03.2020 | 23:23

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է առաջին նորածինը՝ հաղորդվում է Իլինոյս նահանգի Առողջապահության դեպարտամենտի կայքում: Խոսքը Չիկագոյից երեխայի մասին է, որը դեռ մեկ տարեկան չկար: «Դեռ երբեք COVID-19-ի հետ կապված նորածնի մահ չէր եղել: Անցկացվում է հետաքննությւոն` պարզելու մահվան պատճառները»,- հայտարարել է դեպարտամենտի ղեկավար Նգոզի Էզիկեն:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ