Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

3545 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն

3545 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
31.03.2020 | 16:14

Ոստիկանությունը շարունակում է ապահովել կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 31-ին, ժամը 9-12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 12-ը՝ 3545 անձի նկատմամբ, 1819-ը՝ մայրաքաղաքում, 1726-ը՝ մարզերում։
Մարտի 31-ին ժամը 9-12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 62 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 12-ը՝ 2540 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 61 վարորդների նկատմամբ, որ տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։


Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ