ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տիգրան Ավինյան. Այո, դիլեմաներ առաջանում են, բայց մենք չենք ուզում վերահսկել մարդկանց

Տիգրան Ավինյան. Այո, դիլեմաներ առաջանում են, բայց մենք չենք ուզում վերահսկել մարդկանց
01.04.2020 | 14:50

Հեռախոսազանգերի վերահսկողությունը հնարավորություն է տալու տեղորոշել վարակակրի հետ շփված անձանց, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այստեղ չկա մարդկային միջամտություն, կա ծրագիր, ամեն ինչ ավտոմատացված է։ Եթե անձը հաստատում է, որ շփվել է վարակակրի հետ, մենք նրան խնդրում ենք ինքնամեկուսանալ։ Ունենք ասիական երկրների փորձը, որոնք էֆեկտիվորեն օգտագործել են տեղեկատվական տեխնոլոգիաները, վերահսկել զանգերը», - ասաց փոխվարչապետը:


Նրա խոսքով՝ բոլոր սահմանափակումներն անարդյունավետ կլինեն, եթե պետությունը չկարողանա անձանց մեկուսացնել՝ կանխարգելելով վարակի տարածման շղթան։ «Այո, դիլեմաներ առաջանում են, բայց մենք չենք վերահսկում մարդկանց, մենք միայն ուզում ենք կանխարգելել վարակի տարածումը», - ասաց փոխվարչապետը։ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ եթե որևէ քաղաքացի, որևէ օր ԱԻՆ աշխատակցից զանգ ստանա, որով իրեն կհայտնեն, որ, հնարավոր է, ինքը ռիսկի խմբում է և այսինչ օրը, այսինչ վայրում, գուցե, շփվել է վարակակրի հետ, զանգ ստացած քաղաքացին պետք է մեկնի ինքնամեկուսացման վայր:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ