ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արման Սաղաթելյան. Վայրերը, որտեղ մարդկանց ակտիվ հոսքը պահպանվում է, անընդհատ ախտահանել է պետք

Արման Սաղաթելյան. Վայրերը, որտեղ մարդկանց ակտիվ հոսքը պահպանվում է, անընդհատ ախտահանել է պետք
06.04.2020 | 14:24

«Անվտանգության գործոն» հաղորդաշարի հեղինակ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է. «Աշխարհի բազմաթիվ քաղաքներում իշխանություններն իրականացնում են ծավալուն և ամբողջ քաղաքի ախտահանման աշխատանքներ, ներառյալ փողոցներն ու մայթերը (կարծում եմ` բուռն քննարկման առարկա դարձած նույն Թբիլիսիի նյութը տեսել են շատերը)։

Բնակչության տեղաշարժի սահմանափակման պայմաններում և օբյեկտիվորեն նվազ ռեսուրսներ կամ թույլ կառավարում ունեցող երկրների պարագայում գուցե ամբողջ քաղաքը ախտահանելը բարդ խնդիր է, բայց նվազագույն քանակով վայրեր, որոնք ակտիվ մարդկանց հոսք են պահպանում, անընդհատ ախտահանելն այնուամենայնիվ պարտադիր է։ Օրինակ, վերելակներն ու խանութները։ Հարցս բազմաբնակարան շենքերի բնակիչներին է ուղղված` արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար, եւ արդյո՞ք մշակվում են բոլոր գործող խանութները»:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ