ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պորտուգալիայում COVID-19-ով վարակվածների թիվը՝ 11 730

06.04.2020 | 20:37

Պորտուգալիայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 730-ի՝ հայտնում է «Publico»-ն: Մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 452 մարդու մոտ: Մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 311-ով: Ապաքինվել է 140 մարդ:

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ