ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. 550 000 դոլար հատկացում ՝ թեստերի արտադրության համար

Նիկոլ Փաշինյան. 550 000 դոլար հատկացում ՝ թեստերի արտադրության համար
07.04.2020 | 15:02

«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 000 դոլար հատկացում ենք կատարում, որպեսզի կատարենք թեստերի արտադրությունը տեղում», - երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում:


«Մենք խնդիր ենք դրել, որ օրական թեստերի քանակը դարձնենք 1000, այսօր օրական թեստերը տատանվում են 200-400, բայց մենք խնդիր ենք դրել այս շաբաթվանից օրը 1000 թեստ անել: Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք տեղական թեստերի ստեղծելու հարցը», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ