ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ինդեքսներն աճել են
08.04.2020 | 16:54

Եվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.79%-ով և կազմել 10356.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.12%-ով և կազմել 4438.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 2.19%-ով և կազմել 5704.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 1099.76 կետ:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ