ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջասթին Տրյուդոն դուրս է եկել ինքնամեկուսացումից

Ջասթին Տրյուդոն դուրս է եկել ինքնամեկուսացումից
09.04.2020 | 18:01

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դուրս է եկել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված ինքնամեկուսացումից և մասնակցել է կառավարության նսիտին։ Վարչապետը ինքնամեկուսացել էր կնոջ ՝ Սոֆի Տրյուդոյի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից հետո։ Վարչապետի ինքնամեկուսացման շրջանը տևել է մոտ մեկ ամիս: Այս ընթացքում նա նստավայրից էր աշխատում և այժմ էլ նշում է, որ շարունակելու է տնից՝ հիմնականում հեռախոսով աշխատել: Վարչապետը նույն կերպ վարվելու խնդրանքով դիմել է համաքաղաքացիներին։

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ