ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ում մեկ օրում 1904 մարդ է մահացել կորոնավիրուսից

ԱՄՆ-ում մեկ օրում 1904 մարդ է մահացել կորոնավիրուսից
10.04.2020 | 15:53

Անցած օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահերի թիվն ավելացել է 1904-ով, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները՝ 61-ով պակաս նախորդ օրվա համեմատ: Ընդհանուր թվով՝ 16 672 մարդ է մահացել կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից: Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 465 000, ապաքինվել է 25 000 մարդ:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ