ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դիդիե Ռաուլ. Դեղամիջոցը աշխատում է՝ 960 հոգու բուժել եմ ընդամենը 5 օրում

Դիդիե Ռաուլ. Դեղամիջոցը աշխատում է՝ 960 հոգու բուժել եմ ընդամենը 5 օրում
10.04.2020 | 23:01

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է հանրահայտ ֆրանսիացի վարակաբան Դիդիե Ռաուլին՝ հաղորդում է Le Parisien-ը։ Ռաուլը՝ Մակրոնին մանրամասներ է հայտնել հիվանդներին բուժման ընթացքի վերաբերյալ։ Նա նշել է, որ Հիդրոքլորոքինով (HC) և Ազիտրոմիցինով կարողացել է կորոնավիրուսով հիվանդ 1047 անձանց 91.7 տոկոսին` 960 հոգու բուժել ընդամենը 5 օրում։ Իսկ մնացած անձանց՝ 10 օրում։ Մահերը՝ 5-ն են։ Նա նաև հայտնել, որ առավել մանրամասն հետազոտության արդյունքները կտպագրվի անգլալեզու գիտական պարբերականներից մեկում։ Հիդրոքլորոքինով և Ազիտորոմիցինով կորոնավիրուսի բուժման ջատագով է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ