ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,7 միլիոնի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,7 միլիոնի
11.04.2020 | 17:51

Շաբաթ օրվա դրությամբ գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակի մոտ 1,7 միլիոն հաստատված դեպք, զոհերի թիվը գերազանցել է 102 հազարը, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը: Համալսարանի տվյալով՝ վարակվածների թիվը հասել է 1 698 416-ի, զոհերի թիվը 102 764 է: Զոհերի թվով առաջատարն Իտալիան է՝ 18 849 մարդ, այնտեղ գրանցվել է 147 577 վարակ:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ