ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում հնարավոր է հողի մակերևույթի -3․․․-4 աստիճան ցուրտ

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում հնարավոր է հողի մակերևույթի -3․․․-4 աստիճան ցուրտ
11.04.2020 | 17:52

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ՝ ֆեյսբուքում գրել է Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը: Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում:

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ