ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելառուսում 301 բժիշկ վարակվել է COVID-19-ով

Բելառուսում 301 բժիշկ վարակվել է COVID-19-ով
11.04.2020 | 22:45

Բելառուսում 301 բժիշկ վարակվել է կորոնավիրուսով՝ հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկի հայտարարությունը: Հիվանդ բժիշկների մեծ մասը գրանցվել է Վիտեբսկում և Մինսկում: Կարանիկը նշել է, որ յուրաքանչյուր դեպքի համար կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Հիվանդ բուժաշխատողների մեծ մասը լավ է զգում:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ

7674348">Մեզ հետ չես` մեր դեմ ես