ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կորոնավիրուս. ԵՄ-ն խստացնում է միջոցառումները

Կորոնավիրուս. ԵՄ-ն խստացնում է միջոցառումները
11.04.2020 | 22:46

ԵՄ երկրները խստացնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները: Իսպանիայում ոստիկանությունը խստացրել է վերահսկողությունը տրանսպորտային միջոցների տեղաշարժի վրա՝ հսկելով, որ մարդիկ հանգստյան օրերին չգնան քաղաքից դուրս: Նրանց տանից դուրս գալ թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, աշխատանքի կարող են գնալ նրանք, ում գործունեությունը լիովին անհրաժեշտ է։


Ոստիկանական ջոկատներ են ուղարկվել Լոնդոնի փողոցներ, նրանց խնդիրն էր կանխել մարդկանց կուտակումները և տուն ուղարկել անպատասխանատու քաղաքացիներին, որ չեն հետևում կարանտինին: Ոստիկանները դժգոհել են բավարար պաշտպանիչ սարքավորումների բացակայությունից, նրանք երբեմն ստիպված էին գործ ունենալ ագրեսիվ անցորդների հետ, որ փռշտում և հազում էին:
Իտալիայի իշխանությունները ներմուծել են ծայրաստիճան խիստ միջոցներ՝ հիվանդության տարածումը կանխելու համար: Շաբաթավերջին սպասվող արևային եղանակին՝ մարդկանց խնդրում են դուրս չգալ: Բոլոր քաղաքներում ոստիկանությունը հսկում է փողոցները, Վենետիկում նաև ջրանցքները՝ հսկելով, որ ոչ ոք չխախտի այդ կանոնները:
Պորտուգալիայում բոլոր օդանավակայանները փակ կլինեն մինչև երկուշաբթի, իրականացվում է միայն օդային բեռնափոխադրումներ: Արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 1-ը։

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ

7674348">Մեզ հետ չես` մեր դեմ ես